ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Երկիրը ապաօլիգարխացման տանելու միակ ելքը երկխոսությունն է»

 «Երկիրը ապաօլիգարխացման տանելու միակ ելքը երկխոսությունն է»
07.03.2013 | 16:44

«Հայաստանում հետընտրական ակտիվ գործընթացը դեռ չի մարում, ավելին` նախագահական ընտրությունների ավարտից հետո ծավալվող իրադարձությունները երկրի համար աննախադեպ ընթացք են ստացել»,-լրագրողների հետ համդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն ՇԻՐԻՆՅԱՆԸ, ում համոզմամբ` նրանք են խոսում հետընտրական գործընթացների մարման մասին, ովքեր ասում էին` Սերժ Սարգսյանը 100 տոկոսով հաղթած է: Հետևաբար, «եթե նրանք այն ժամանակ սխալվեցին, ապա ինչու պետք է հիմա ճիշտ դուրս գան: Ես կարծում եմ` հետընտրական գործընթացները չեն մեռնելու»,-կրկնեց Շիրինյանը: Բանախոսի գնահատմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանը շատ խելացի ձևով է կազմակերպում իր քաղաքական պայքարը, ինչի շնորհիվ հետընտրական գործընթացները երկրում շատ հանգիստ են ընթանում: «Այս շարժման յուրահատկությունը հենց դրանում է, նաև նրանում որ ընդդիմադիրը կոնկրետ քաղաքական գործիչ է, կոնկրետ քաղաքացի, կոնկրետ քաղաքական գործիչ՝ իր խմբակցությամբ»,-ասաց նա: Քաղաքագետը բարձր է գնահատում Րաֆֆի Հովհաննիսյանի որդեգրած պայքարի ուղին, քանզի ոչ մեկին պետք չեն ավելորդ ցնցումներ և բախումներ: «Չգիտեմ, թե որքան կշարունակվեն հանրահավաքներն ու մարզային այցելությունները, միայն կարող եմ ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է սխալներ թույլ չտա այդ ճանապարհին, որովհետև, եթե նա կորցրեց ժողովրդի վստահությունը, այլևս երբեք չի կարողանա այն հետ բերել»,-նշեց պրն Շիրինյանը: Նրա համոզմամբ, երկու լիդերները` Րաֆֆի Հովհաննիսյանը և Սերժ Սարգսյանը, ստեղծված իրավիճակից կարող են դուրս գալ երկխոսության ճանապարհով: Երկիրը ապաօլիգարխացման տանելու միակ ելքը փոխզիջման գնալն է: «Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը հենց դրան է ուղղված, քանի որ նրա հանրահավաքները մեկ նպատակ ունեն՝ ժողովրդին ոտքի հանելու ճանապարհով իշխանություններին ստիպել նստել երկխոսության սեղանի շուրջ և գնալ փոխզիջումների»,-հավելեց Լևոն Շիրինյանը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2676

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ